News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 19-ին ՌԴ Վլադիմիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում ունեցավ Վլադիմիրի մարզի նահանգապետ Սվետլանա Օրլովայի հետ, որի ժամանակ ներկայացրեց Հայաստանի տնտեսական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը Եսայանը, անդրադառնալով ՀՀ եւ ՌԴ մարզերի միջեւ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման կարեւորությանը, խոսեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակի եւ հեռանկարների մասին:

Սվետլանա Օրլովան իր հերթին նշեց, որ երկու պետությունների միջեւ հաստատված ռազմավարական դաշնակցային հարաբերությունները նպաստավոր միջավայր են ստեղծում միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական համագործակցության առավել ընդլայնման համար: Վլադիմիրի մարզի նահանգապետն իր խոսքում ներկայացրեց նաեւ մարզի տնտեսական եւ արտադրական հնարավորություններն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Քննարկվեց տնտեսական համագործակցության բնագավառում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին ՀՀ մարզերի եւ ՌԴ Վլադիմիրի մարզի միջեւ առեւտրային հարաբերությունների առավել ընդլայնման, համատեղ տնտեսական նախաձեռնությունների, փորձի փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները շինարարության, մեքենաշինության, տրանսպորտի շահագործման, ծառայությունների մատուցման եւ զբոսաշրջության բանագավառներում:

Հանդիպման ավարտին դեսպան Եսայանը մասնակցեց մարզպետարանի շենքում կազմակերպված «Վլադիմիրի մարզի արտադրական ներուժը» խորագրով ցուցահանդեսին եւ ծանոթացավ մարզի տնտեսական ոլորտի նվաճումներին:

Նույն օրը կայացավ նաեւ դեսպան Եսայանի հանդիպումը տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների եւ հայազգի գործարարների հետ: Ելույթ ունենալով ներկաների առջեւ` դեսպանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ-ում նախատեսվող նախաձեռնություններին, ՀՀ եւ ՌԴ միջպետական հարաբերությունների զարգացման ներկայիս փուլին, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը եւ այլ հարցերի: Հանդիպման ավարտին դեսպան Եսայանը պատասխանեց բազմաթիվ ներկաների հարցերին:

Նշենք, որ ՀՀ-ն ՌԴ Վլադիմիրի մարզի հետ առեւտրատնտեսական բնագավառում ակտիվ համագործակցող ԱՊՀ հինգ հիմնական պետությունների շարքում է: ՀՀ եւ ՌԴ Վլադիմիրի մարզի միջեւ առեւտրաշրջանառությունը, ինչպես Ռուսաստանի Դաշնության հետ ամբողջությամբ, ունի զարգացման դրական դինամիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ