Բաքվում սրճարաններից մեկի ադմինիստրատորը պատանդ է վերցրել այցելուին: Նոյեմբերի 18-ին Քյուրդամիրի շրջանի բնակիչ, 21-ամյա Վասիֆ Միկաիլովը մտել է սրճարան՝ ճաշելու: Վերջում պարզվել է, որ նա ի վիճակի չէ վճարել 43 մանաթ հաշիվը:
Դրանից հետո սրճարանի աշխատակից Միր-Արազ Գամբարովը այցելուին պատանդ է վերցրել եւ պահել 17 ժամ, երբ Միկաիլովի համար գումար են վճարել: Տուժածը դիմել է ոստիկանություն եւ Գամբարովին ձերբակալել են: