Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց տեսակապի միջոցով մամուլի ասուլիսին միացած Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ, լրագրող Շահին Ռզաեւը:
«Ցավոք, այժմ բեկումնային պահ է, վերջին 20 տարիների ընթացքում ես նման սրացում չեմ հիշում: Հնարավոր են տարբեր իրավիճակներ. Ես հույս ունեմ, որ մեր երկու երկրների ղեկավարներ խիզախություն կունենան եւ կամավոր կհասնեն հակամարտության դեէսկալացիային: Քանի որ ինչ-որ չարժե հույսը դնել միջնորդ-համանախագահների վրա», - նշեց Ռզաեւը:
Նրա համոզմամբ՝ հարցը պետք է լուծվի միմիայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարիների միջեւ: «Իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության գործը գլուխ չի գա, սակայն այն հայտնի է իր անկայունությամբ. երբեմն օգնում է Հայաստանին, երբեմն՝ Ադրբեջանին: Ես նախագահներին կոչ եմ անում (իհարկե, ով եմ ես, որպեսզի կոչ անեմ), սակայն ամեն դեպքում կոչ եմ անում հրաժարվել բոլոր միջնորդներից, պարզապես նստելը դեմ-դիմաց եւ վերջակետ դնել: Գործընթացն արդեն շատ է ձգձգվել եւ շատ ուժեղ խանգարում է մեր տարածաշրջանի զարգացմանը», - եզրափակեց Ռզաեւը: