News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետությունների միջեւ լարվածության նվազեցման միջնորդումը, տարածքային վեճերի շուրջ բանակցությունները եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը այս տարվա Մոդել ԵԱՀԿ համաժողովի քննարկման թեմաներից են: Վերջինս անցկացվում է Երեւանում ս.թ. նոյեմբերի 20 եւ 21-ին:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից հյուրընկալվող համաժողովին մասնակցում են Հայաստանի մոտ 60 երիտասարդներ, որոնք կրկնօրինակում են ԵԱՀԿ հիմնական որոշում ընդունող մարմին՝ Մշտական խորհուրդը:

«Երիտասարդների ներգրավումը ԵԱՀԿ գործունեության մեջ ԵԱՀԿ առաջնահերթություններից է: Մեր փորձը ցույց է տալիս, որ Մոդել ԵԱՀԿ-ն երիտասարդներին ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերին ներգրավվման լավագույն տարբերակ է, բացատրելու հիմնական արժեքները գործնական վարժությունների միջոցով, ինչպես նաեւ տեղեկացնելու կազմակերպության յուրօրինակության եւ գործունեության մասին իբրեւ անվտանգության հարցերով զբաղվող կառույց», նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Այս վարժության նպատակն է հզորացնել երիտասարդներին՝ ընձեռնելով նրանց հնարավորություն կապեր հաստատել միմյանց միջեւ: Շատերը դառնում են ընկերներ եւ համախմբում են իրենց ջանքերը զանազան քաղաքացիական նախաձեռնությունների շուրջ»:

Համաժողովի մասնակիցները, որոնք հանդես են գալու «ԵԱՀԿ դեսպանների» դերում, կառնչվեն հորինված սցենարի եւ իրավիճակների հետ, որտեղ նրանք խրախուսվելու են գտնել այն բանակցային ձեւաչափը եւ խնդրի լուծումը, որ կբավարարի բոլորի շահերը:

Ռուս-հայկական սլավոնական համալսարանի շրջանավարտ Դավիթ Գալստյանը նշեց. «Ես մեծ փորձ ունեմ մասնակցելու Մոդել ԵԱՀԿ համաժողովին, ներկայացնելու տարբեր պետություններ. այս նախաձեռնությունը տալիս է ինձ հնարավորություն բացահայտելու ԵԱՀԿ մեխանիզմների նոր կողմեր:

Միջոցառմանը դիմած 140 երիտասարդներից ԵԱՀԿ գրասենյակը ընտրել է միայն 60 ներկայացուցիչ: Որպեսզի մասնակիցներն ավելի արդյունավետ նախապատրաստվեն միջոցառմանը, ԵԱՀԿ-ն կազմակերպել էր գործնական դասընթացներ բանակցությունների, հրապարակային խոսքի, միջազգային հարաբերությունների թեմայով, ինչպես նաեւ սեմինարներ ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական ուղղության վերաբերյալ:

Նշենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կազմակերպում է Մոդել ԵԱՀԿ համաժողովներ 2008թ.-ից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ