News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի է ունեցել «Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում» խորագրով համաժողովը:

Ծրագրի մասնակիցներն այն երիտասարդներն էին, ովքեր ծրագրեր, թարմ գաղափարներ էին առաջարկել 2015-ին կյանքի կոչելու համար:

Մինչեւ նոյեմբերի 17-ը ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում երիտասարդներն ուղարկել էին իրենց առաջարկ-գաղափարները, որոնք ներկայացվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը խոսել է տեղեկատվական, քարոզչական մեքենայի կարեւորության մասին: «Շատ կարեւոր է, թե մենք ինչ ենք փոխանցում հաջորդ սերունդներին, ինչ գործիքներ են նրանց տրամադրում միջազգային հարթակներում հանդես գալու համար, ինչ պատկերացումներ են ձեւավորվում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքները վերացնելու վերաբերյալ»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Փաստարկ ծրագրի ղեկավար Տարոն Պարսամյանը նշեց. «Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին տրամադրել երիտասարդական թարմ գաղափարներ, հնարավորություն ընձեռել ցանկացած երիտասարդի սեփական կարծիքը լսելի դարձնել: Ես փորձագետ չեմ, ուղղակի կարծում եմ, որ ցանկացած երիտասարդի ձայն պետք է լսելի լինի նման իրադարձության վերաբերյալ»:

Մրցութային հանձնաժողովն ընտրեց լավագույններին: Վերջիններս ստացան մրցանակներ, իսկ հաղթողը` ուղեւորության հնարավորություն դեպի Արեւմտյան Հայաստան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ