News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոնկոնգը կին մուլտիմիլիոնատերերի թվով համաշխարհային ռեկորդակիր է, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սինգապուրյան Wealth-X ընկերության եւ շվեյցարական UBS բանկի անցկացրած հետազոտությունը:

Աղբյուրը հստակեցնում է, որ խոսքը 30 մլն դոլար եւ ավելի լիկվիդային ակտիվներ ունեցողների մասին է, որոնց թիվը Հոնկոնգում 3335 մարդ է: Այսպիսով, այստեղ յուրաքանչյուր մեկ միլիոն մարդուց ավելի քան 460-ը գերհարուստ են: Սա 20 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, որը նշված է զեկույցում:

Հոնկոնգի մագնատների շուրջ քառորդ մասը կանայք են, որը նույնպես ռեկորդ է:

Ասիայում հետազոտության հեղինակները ընդհանուր առմամբ հաշվել են 46635 մարդ, որոնց ունեցվածքը գերազանցում է 30 մլն դոլարը: Առաջատարների եռյակում են Ճապոնիան  (14720), մայրցամաքային Չինաստանը (11070)  եւ Հնդկաստանը (8595): Չորրորդ տեղում  գտնվող Հոնկոնգին հաջորդում են Հարավային Կորեան, Սինգապուրը, Թայվանը, Ինդոնեզիան, Մալայզիան եւ Թաիլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ