News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս, Երեւանում Բագրատունյաց փողոցում բնակչի ու շտապօգնության խմբի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել այս միջադեպի հետ կապված: Պարզվում է՝ Բագրատունյաց փողոցի 28 շենքի մի բնակարանից կանչ է եղել շտապօգնության կայան եւ խմբի ժամանելուց հետո նշված տանը գտնվող 21-ամյա մի տղա հարձակվել է խմբի վրա: Իսկ մինչ այդ ըստ թաղամասում տարածված տեղեկությունների, վիճաբանություն է ծագել իր ու այդ տանը ապրող կնոջ միջեւ:

Երիտասարդը ոչ սթափ վիճակում վիճել է կնոջ հետ, դանակով սպառնացել, որ տնից դուրս չգա: Կնոջ ինքնազգացողությունը վատացել է զանգահարել է շտապ օգնություն եւ խմբի ժամանելուց հետո սկանդալը շարունակվել է: Հարձակման ենթարկված խումբը ահազանգել է իրավապահներին:

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած միջադեպով կատարվում է հետաքննություն, այլ մանրամասներ չեն հայտնել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին:

Իսկ ահա «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջադեպի ժամանակ շտապօգնության աշխատակիցները չեն տուժել: Նրա խոսքով՝ այնտեղ մի կին եւ տղամարդ վիճաբանել են, տղամարդը հրաժարվել է օգնությունից, իսկ կինը հայտարարել է, որ շտապօգնությունն ուշացել է, թեեւ իրականում չի ուշացել: «Արդյունքում կինն ու տղամարդն իրար հետ վիճել են, բայց բժիշկներին ոչ ոք ոչինչ չի արել: Իսկ հետո կինը, չգիտես ինչու, դիմել է ոստիկանություն»,-ընդգծել է Ստեփանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ