News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջեւ Պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Զահիդուլ Հյուքի կողմից:

Հուշագրով նախատեսվում է համագործակցության խորացում քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել Օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Կողմերը մեծապես կարեւորել են երկուստեք համագործակցության խորացումը՝ նպատակ ունենալով բարձրացնել զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ուժեղացնել համագործակցությունը Օմբուդսմենի երեւանյան ու մարզային գրասենյակների եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
Ամենաշատ