ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում չեզոք տարածք գոյություն չունի: «Ավելի կոնկրետ, ղարաբաղյան հիմնախնդրում «չեզոք» տարածք չկա: Կա «ոչ մեկին չպատկանող տարածք», որը տարանջատում է զինված ուժերը», - իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին կոչ էին արել հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները: Հայաստանին էլ կոչ էր արվել լիարժեք համագործակցել եւ բոլոր ջանքերը ձեռնարկել հումանիտար այդ խնդրի լուծման համար: