News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիպրոսը վճռական է տրամադրված եւ շարունակելու է պայքարը: Այս մասին, այսօր նոյեմբերի 20-ին, Հայաստանի խորհրդարանում կայացած ասուլիսում հայտարարել է Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանակիս Օմիրուն:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին, նա նշել է, որ երկու երկրների ժողովուրդներին միավորում են անխախտ կապերը՝ հիմնված ընդհանուր պատմական ուղիների վրա, որոնցով անցել են երկու ժողովուրդները եւ ունենալով մեծ դժվարություններ:

Կիպրոսի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ արդեն 40 տարի Կիպրոսի մոտ 37 տոկոսը գտնվում է Թուրքիայի օկուպացիայի տակ եւ չնայած ընդունված միջազգային բանաձեւերին, Անկարան հերքում է իր պատասխանատվությունը հակամարտության մասնակցության համար:

Վերջերս Թուրքիան հերթական անգամ խախտել է միջազգային իրավունքը եւ ներխուժելով Կիպրոսի ջրային տարածք (բացառապես Կիպրոսի տնտեսական գոտին է) եւ խախտելով ՄԱԿ-ի 1982 թվականի ծովային կոնվենցիան: Հենց այդ պատճառով, ըստ Օմիրուի, Կիպրոսը ստիպված է եղել դուրս գալ բանակցություններից՝ անհնար համարելով շարունակել բանակցությունները նման մթնոլորտում:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ