News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարորդների բացակայության դեպքում բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք կկայանեն հասարակական տրանսպորտի կանգառներում, այսուհետեւ քարշակով կտեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողներին ասաց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

«Մենք այլ ցավոտ տեղ էլ ունենք, երբ մեր ուղեւորները չեն օգտվում հասարակական կանգառի կետից: Մենք համատեղ պետք է նախ ուղեւորներին ուղղորդենք կանգնելու համապատասխան վայրում, այնուհետեւ տրանսպորտային միջոցների հարցը կարգավորենք»,- ասաց նա:

Ինչպես նշեց Արսեն Արշակյանը, Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում արդեն մի քանի դեպք գրանցվել է, երբ ավտոմեքենաները հասարակական տրանսպորտի կանգառում կանգնելու համար քարշակով տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Արշակյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որի վերջին 10 ամիսների ընթացքում Երեւանում 315 ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոց է տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:

«Շաբաթը մեկ անգամ կանոնավոր ուղեւորափոխադրող տրասնպորտային միջոցների նկատմամբ իրականացվում է ուժեղացված ծառայություն: Մենք մշտապես մեր հսկողության տակ ենք պահում ուղեւորափոխադրող տրասպորտային միջոցները՝ համապատասխան կատեգորիա չունեցող վարորդներին հայտնաբերելու համար»,-ասաց Արսեն Արշակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ