News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախօրեին  NEWS.am կայքը հրապարակել էր խմբագրական հոդված՝  «Գռեհկությունը՝ որպես աշխատանքի ոճ» վերնագրով:

Հոդվածում խոսք էր գնում բնակիչների հանդեպ համատիրությունների եւ կոմունալ ծառայությունների աշխատակիցների անփույթ վերաբերմունքի մասին: Ինչի մասին է խոսքը, հայ հասարակությունը, որի շրջանում քաղաքավարությունը երբեք էլ առաջին տեղում չի եղել, պատրաստ է հանդուրժել գռեհկությունը տրանսպորտում, հարեւանների, պաշտոնյաների կողմից եւ այլն:

Բայց ամեն դեպքում, հոդվածի տակ թողնված որոշ մեկնաբանություններ գերազանցեցին բոլոր սպասելիքները: Բացի «Զարգանաք, ոնց կլինի ժամ ու կես առանց ջուր եք մնացել, չեն զգուշացրել, արդեն բողոքում եք» եւ «Եվրոպայում ավելի լավ չէ» (հավաստիացնում ենք, որ ոչ Եվրոպայում, ոչ ԱՄՆ-ում Հայաստանի նման «վերանորոգումներ» չեն հանդուրժի. հաշված րոպեների ընթացքում ոստիկանների կկանչեն, ինչին կհետեւի խոշոր տուգանքը) ոճի մեկնաբանություններից, հայտնվեցին նաեւ վիրավորական բնույթի մեկնաբանություններ:

Այդ հարցում հատկապես աչքի են ընկել ոմն Արմեն Վարդիկյանը եւ Ռուբեն Մարկոսյանը: Իհարկե,  շատ «տղամարդավայել է» վիրավորել՝ քողարկվելով  «Ֆեյսբուքով»: Այսպես, հոդվածի սկզբում նշվում է, թե որ ֆիմից է մեջբերվել արտահայտությունը (Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիլմում տնային կառավարչի եւ ոստիկանի երկխոսությունը): Չնայած դրան՝ մեկնաբանություն գրածներից մեկը, հավանաբար, անուշադրության հետեւանքով. արտահայտությունը վերագրել է նույն Գայդայի մեկ այլ ֆիլմի հերոսի՝ Շպակին՝«Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմից:

Շարունակելով ուրիշի մեկնաբանությունը՝ Ռուբեն Մարկոսյանը գրում է. «Ճիշտ է: Ես հենց սկսեցի գրել, մտածեցի ուղեղս կոտրվել է... Իսկ իրականում  կոտրվել էր հոդվածագրի  ուղեղը»: Ընթերցող, այդպիսով դուք ոչ միայն խոստովանում եք կինեմատոգրաֆիական գլուխգործոցներից ձեր բացարձակ անտեղյակությունը, այլեւ կենսաբանական տարրական գիտելիքների բացակայությունը: Մարդու ուղեղը կենտրոնական նյարդային համակարգի օրգան է՝ կազմված փոխկապակցված բազմաթիվ նյարդային բջիջներից  եւ դրանց ելունդներից, եւ այն չի կարող կոտրվել: Սակայն, իհարկե, խոսքը Homo sapiens-ի մասին է:

Որպես Արմեն Վարդիկյան նշվող մեկ այլ օգտատեր փորձել է գերազանցել նախորդ մեկնաբանի անդաստիարակությանը: «Եվ ինչո՞վ են նրանք տարբերվում լրագրողներից, որոնք հոդվածներ են գրում հետեւի ձախ ոտքով»: Ըստ գրառման՝ այդ տողերի հեղինակը առջեւի եւ հետեւի ոտքեր ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ