News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների արդյունքում ռազմական համագործակցության մասին  համաձայնագիր կստորագրեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուին:

ՌԴ պաշտպանության նախարարը հինգշաբթի պաշտոնական այցով Շանհայից ժամանել է Իսլամաբադ: Սա նրա առաջին այցն է Պակիստան՝ ՌԴ նորագույն պատմության մեջ:  «Դրական ենք գնահատում Պակիստանի ղեկավարության ձգտումը՝ Ռուսաստանի հետ կապերի համակողմանի զարգացման ուղղությամբ, այդ թվում նաեւ՝ պաշտպանության ոլորտում», - նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Շոյգուն ցանկություն է հայտնել բանակցությունների ընթացքում պակիստանցի գործընկերոջ հետ քննարկել համագործակցություն հեռանկարները, կարծիքներ փոխանակել միջազգային անվտանգության առանձին խնդիրների վերաբերյալ՝ ուշադրությունը կենտրոնացնելով Աֆղանստանում եւ տարածաշրջանում իրադրության վրա, որը շարունակում է բավական լարված մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ