News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված եւ հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ իրենց եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության արդյունքում հրատարակվել է «Ոստիկանության բարեփոխումները քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում» ուղեցույցը: Նա նշել է, որ սա վերջին երկու տարիների ընթացքում հանձնաժողովի եւ միջազգային գործընկերների համագործակցության արդյունքն է: Բացի այդ` եռակողմ գործընկերության արդյունքում հրատարակվել են «Անվտանգության ոլորտի ֆինանսական վերահսկողության ուժեղացում» եւ «Մենեջմենթը պաշտպանության ոլորտում» ուղեցույցները: Պարոն Նահապետյանի խոսքով` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործող առաջատար կազմակերպություններից մեկն է աշխարհում: Այն խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում տարբեր երկրներում պաշտպանական եւ անվտանգության ոլորտների բարեփոխումների գործընթացներում: Ըստ նրա` 2012 թվականի դեկտեմբերին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ինչի շրջանակում իրականացվում են ամենամյա գործողություններ, որոնք ոչ միայն խորհրդատվական գործունեություն են իրականացնում հանձնաժողովում, այլ նաեւ նպաստում նրա կարողությունների բարելավմանը: Այս աշխատանքներն իրականացվում են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրին տեղեկացրել է, որ համագործակցության ընթացքում իրենց կողմից հիմնական ուշադրությունն ուղղվել է խորհրդարանական վերահսկողությանը, ինչպես նաեւ՝ պաշտպանության ոլորտին: Նա նշել է, որ իրենք աշխատում են ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ քաղաքացիական հասարակությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ:

ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերով ստորաբաժանման հետազոտությունների եւ վերլուծությունների խորհրդական Տորստեն Շտոդիկը նշել է, որ իրենց ջանքերով 2013թ-ին հրատարակվել է եւս մեկ ուղեցույց, որը ջերմորեն ընդունվել է ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչների կողմից: Այն վերջերս թարգմանվել է հայերեն: Նա հույս է հայտնել, որ ուղեցույցը լայնորեն կկիրառվի ոչ միայն պետական կառույցներում, այլ նաեւ քաղաքացիական հասարակության շրջանում:

Տպել
Ամենաշատ