News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Կիպրոսը միգուցե ամենաուժեղ պետությունների շարքում չեն, սակայն նրանք ուժեղ են այլ բանով՝ ամուր կամքով:  Այս մասին կիպրոսցի գործընկեր Յանակիս Օմիրուի հետ ԱԺ-ում նոյեմբերի 20-ի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա ընդգծել է, որ 1974թ. Թուրքիան բարբարոսաբար գրավեց Կիպրոսի մի մասը, այլ ձեւակերպում չկա: Կիպրոսի հույներն առայսօր պայքարում են իրենց իրավունքների համար. այսպես, կիպրոսյան պատվիրակությունը ստիպված էր եղել Հայաստան այցը հետաձգել Կիպրոսի բացառիկ գոտի ներխուժելու թուրքական նոր ներխուժման վտանգի պատճառով: «Սակայն մենք ուժեղ ենք մեր կամքով եւ անկոտրելիությամբ», - նշել է Սահակյանը:

Իր հերթին Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Յանակիս Օմիրուն նշել է, որ երկու խորհրդարանները եւ երկու երկրները պետք է միասին ջանք գործադրեն, որպեսզի Թուրքիան սկսի հարգել միջազգային իրավունքը:  «Անհրաժեշտ են ընդհանուր քայլեր տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում, այդ թվում նաեւ ԵԽ-ի Խորհրդարանական վեհաժողովում», - հավելել է Օմիրուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ