News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որն արդեն 4-րդ օրն է, ինչ նստացույց եւ հացադուլ է անում ԵԱՀԿ-ի շենքի դիմաց՝ պահանջելով  ԵԱՀԿ-ից կոնկրետ քայլեր իրականացնել եւ վերադարձնել խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գործընթացում առաջընթաց կարելի է համարել Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

«Պետք է ասեմ, որ սայլը տեղից շարժվել է: Մինսկի խմբի համանախագահների այսօրվա կոչն Ադրբեջանին փոքր-ինչ առաջընթաց է, բայց սա ամբողջական չէ. քանի դեռ տղաները անօգնական վիճակում էնտեղ են, նրանց անելիքը չի ավարտվել: Առաջարկում եմ Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի սրանով չարդարացնեն իրենց առաքելությունը եւ խոսուն քայլեր ձեռնարկեն: Իմ պատկերացմամբ՝ պետք է սանկցիաների սպառնալիք լինի, քանի որ Ադրբեջանը շատ լավ ծանոթ է միջազգային հանրության կոչերին ու հայտարարություններին, եւ դրանով որևիցե զիջում չի անելու: Պետք է նրան պատիժներով բերել զիջումների»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Ժառանգականը նաեւ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային կոչ արեց իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրենց կողմից ստանձնած մանդատները՝ որեւէ կոչ չանելով, սակայն, Ռուսաստանին, քանի որ ըստ նրա՝ հենց ռուսական զենքով է խոցվել հայկական ուղղաթիռը:

«Ռուսաստանին չեմ դիմում, քանի որ Ռուսաստանը երբեւիցե մարդու իրավունքներից չի խոսել, բացի այդ Ռուսաստանը զենքով աջակցում է Ադրբեջանին եւ իրենց մատակարարած զենքն է, որ կրակել է եւ դեռ կրակելու է Հայաստանի եւ հայ զինվորների վրա: Ես հարգում եմ նրանց տղամարդկային լռությունը ու որեւիցե ակնկալիք չունեմ նրանից»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանի խոսքով՝ իր նստացույցը եւ հացադուլը 0.1%-ով է նպաստել Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանին ուղղված զիջողականություն դրսեւորելու կոչին:

«Նրանք զիջելու են այն վախով, որ մեր բանակից ստանալու են լուրջ հակահարված: Դավիթ Սանասարյանի հացադուլը չէ այստեղ թեման փոխում: Արտահայտեցին էն, ինչ որ իմ պահանջն էր, բայց կոչը բավարար չէ: Եթե սայլը ավելի շատ է շարժվելու եւ արդյունք է ունենալու, դա ոչ թե իմ հացադուլի արդյունքն է լինելու, այլ մեր բանակի վախից է լինելու: Ես չէի ուզի, որ պատերազմական գործողություններ տեղի ունենան, բայց երկար չենք սպասի, ուժով տղաներին դուրս կբերենք: Իմ առաքելությունն է այստեղ լինելը, թեման տաք պահելը եւ փորձել արձագանքը մեծացնել մի քիչ ինձ նեղություն տալով, բայց իմ գիտակցությունն ինձ համեստացած է պահում, եւ ես երբևիցե չեմ մտածի, որ ես անում եմ գերհզոր մի քայլ, որ ես հերոս եմ, հերոսներն էնտեղ ընկած են, ես հերոս չեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Սանասարյանը:

Նա նաեւ կոչ արեց մեր համաքաղաքացիներին «համեստություն» ցուցաբերել ներքաղաքական նման իրավիճակում:

«Էս պահվածքը, էս տոնակատարությունները Համալիրներում եւ «Փարավոններում» հայ ժողովրդին պատիվ չեն բերում: Քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց պաշտպաններն են ընկել, գոնե հոգեպես զորակցեն զոհվածների հարազատներին եւ մյուս զիծառայողներին»,- եզրափակեց Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ են անում հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ