Ադրբեջանական կողմը ոտնահարեց զոհվածների նկատմամբ հարգանքի դարավոր ավանդույթները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ԱԺ-ում հայտարարեց Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Յանակիս Օմիրուն՝ մեկնաբանելով Ղարաբաղի պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման միջադեպը: «Այդպիսի վերաբերմունքը անընդունելի է», - հավելեց Օմիրուն: Նրա խոսքով՝ Կիպրոսի իշխանությունները նախկինի պես սատարում են Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը. հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով ՝ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ` թույլ չտալով մոտենալ խոցված ինքնաթիռին ու զոված անձնակազմին: