News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կիպրոսում ընկերություններ գրանցելու իրավական դաշտի մասին տեղեկություն կարելի է ստանալ իրավաբաններից: Այս մասին նոյեմբերի 20-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Յանակիս Օմիրուն: Նա նշել է, որ ինքը նման հարցերի մանրամասներին ծանոթ չէ: «Փաստաբանական գրասենյակներն, անշուշտ, ավելի լավ կօգնեն այս հարցում»,- հավելել է նա:

Կիպրոսում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային ընկերությանն առնչվող լուրերի հետ կապված հարցերին  Օմիրուն չի պատասխանել: «Դժվար թե ես կարողանամ լավագույնս պատասխանել Հայաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերին», - հայտարարել է Օմիրուն:

Վերջում չի դիմացել ՀՀ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:   «Կարծում եմ՝ մեր լրագրողները պետք է մտածեն ահա ինչի մասին. երբ Հայաստան հյուր է գալիս, նրան պետք է հարցնել իր երկրի մասին: Այդ ժամանակ երկխոսությունն էլ լավ կստացվի», - հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ