News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը պատասխանել է լկտի ու ցինիկ հայտարարությամբ:

Փորձելով ընթերցողին հասցնել հայտարարության տոնն ու ձեւակերպումները՝ տեքստը մեջբերում ենք առանց փոփոխությունների, ինչպես հրապարակվել է ադրբեջանական մամուլում:

«Նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանի տարածքում մեր զինված ուժերի հենակետերի վրա գրոհող Հայաստանի Զինված ուժերին պատկանող Մի-24 հարվածային ուղղաթիռի՝ պատասխան կրակով ոչնչացման փաստի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները զարմանք ու ափսոսանք է առաջացնում»: «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Հայտարարության մեջ նշվում է, որ զորքերի շփման գծում ոչ մի տեսակի չեզոք գոտի չկա եւ չի էլ կարող գտնվել. «Հայաստանի կողմից օկուպացված տարածքները միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի Հանրապետության տարածքներն են: Իսկ հայտարարությունում օգտագործված «Հումանիտար միջանցքը» անհասկանալի է: Ներկայումս այդ տարաքում քաղաքացիական անձինք չեն ապրում, որպեսզի ռազմական գործողությունների գոտուց նրանց դուրբերման համար ինչ-որ «միջանցք» կամ «անցում» բացվի»: Իսկ «կրակը դադարեցնելու» եւ «տարածքները ականներից մաքրելու» արտահայտությունները անհիմն են եւ բխում են հայկական կողմի շահերից: Դա կլինի միայն մի դեպքում. եթե Հայաստանի զինված ուժերը լիովին եւ անվերապահորեն դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Չնայած միջազգային նորմերն ու սկզբունքները պահանելու հակառակորդ կողմին ուղղված Ադրբեջանի մշտական կոչերին, Հայաստանը միշտ արհամարհում է դրանք եւ շարունակում հանցագործություններ իրականացնել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարում է, որ թշնամական կողմը փորձում է ոչ օբյեկտիվ կերպով ներկայացնել տեղի ունեցածը: Ցավոք, նրանք սադրում են հակամարտության խաղաղ կարգավորման առաքելությունը ստանձնած միջազգային կազմակերպություններին՝ հանդես գալ այլ դիրքերից», - հայտնում է աղբյուրը:

Այս հայտարարությունը հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դեպքի վայրի մերձակայքում կրակահերթերը դադարեցնելու եւ շրջակա տարածքը ականազերծելու կոչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ