News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեդիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել  Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի կալանքի որոշումը: Վերջինս հետախուզվում է ոստիկանության կողմից՝ կանանց նկատմամբ սեռական հարձակումների գործով հարցաքննելու համար: Այդ մասին հաղորդում է BBC News-ը:

Ինչպես հստակեցնում է աղբյուրը, Վերաքննիչ դատարանը հրաժարվել է ետ կանչել Ասանժի կալանքի հրամանը:

Wikileaks-ի հիմնադիրը, որ հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները, հանգրվանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ Շվեդիա արտահանձնելուց խուսափելու համար: Շվեդիայից Ասանժին կարտահանձնեն ԱՄՆ, որտեղ նրան մեղադրում են գաղտնի կառավարական փաստաթղթերի արտահոսքի մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ