News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ձմռան նախաշեմին Սիրիայի հայկական համայնքը, ինչպես եւ երկրի մյուս քաղաքացիները, ջեռուցման հետ կապված դժվարությունների առաջ  են կանգնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիական թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

«Հալեպի բնակիչները տնտեսական դժվարություններ են կրում, եւ շատ հաճախ  ի վիճակի չեն գնել պետության կողմից յուրաքանչյուր ընտանիքին  տրամադրվող 200 լ վառելիքը: Չնայած վառելիքը իջեցված գնով է առաջարկվում, մարդիկ նույնիսկ այն գնելու համար միջոցներ չունեն», - նշեց  Ռեիսյանը: Նա հավելեց , որ իրավիճակը բարդ է նաեւ էլեկտրամատակարարման ոլորտում, որը շատ հաճախ անջատում են, ինչ հետեւանքով հաճախ ընդհատվում է նաեւ ջրամատակարարումը:

Հիշեցնենք, որ նախքան արյունալի իրադարձությունների սկիզբը Սիրիայում 60-70 հազար հայ էր բնակվում: Կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս հատվածը Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասաքում, Յաղուբիայում, Ռաքքայում, Քեսաբում եւ Դամասկոսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ