News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը որոշել է «գրոհել» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ-ի օդուժի ուղղաթիռի խոցման առիթով միջնորդները հայտարարությամբ էին հանդես եկել: Մեկ շաբաթ շարունակ Բաքուն փորձում էր ստիպել հավատալ, որ ուղղաթիռն ընկել է ադրբեջանական կողմում: Եվ ահա այսօր, համանախագահները հայտարարել են, որ ուղղաթիռն ընկել է չեզոք տարածքում: Այս ձեւակերպումը Ադրբեջանում հիստերիկ նոպա է առաջացրել: Ավելի վաղ, լկտի եւ անհեռատես հայտարարությամբ հանդես էր եկել պաշտպանության նախարարությունը, իսկ արտգործնախարարությունը որոշեց հետ չմնալ եւ հետեւել ՊՆ-ի օրինակին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 19-ի հայտարարության մեջ հնչած «չեզոք տարածք» արտահայտության օգտագործումը անընդունելի է», - «ԱՊԱ» գործակալությանը հայտարարարել է ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիմքեթ Գաջիեւը: «Հայաստանի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռը ոչնչացվել է Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Հանրապետության Աղդամի շրջանի տարածքում»:

Գաջիեւը նշել է, որ «Աղդամի շրջանի օկուպացիան վճռականորեն դատապարտվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի №853 բանաձեւով. «Այդ բանաձեւը սատարում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, եւ պահանջում Ադրբեջանի օկուպացված տարածքից թշնամական ուժերի ամբողջական, անհապաղ եւ անվերապահորեն դուրսբերում: Այդ փաստաթղում ընդգծվում է միջազգային մակարդակով ճանաչված սահմանները ուժի ճանապարհով փոխելու փորձերի անընդունելիությունը»:

Հերթական անգամ ադրբեջանական կողմը փորձում է  ցանկալին իրականության տեղ դնել: Վկայակոչելով ՄԱԿ-ի բանաձեւը՝ Ադրբեջանը ներկայացնում է իր համար շահավետ մասը եւ լռում այն փաստի մասին, որ բանաձեւերը չեն իրագործվել հենց Ադրբեջանի մեղքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ