News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի փաստաբանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, գրում է haqqin.az-ը:

«Երեկ լրացավ Ռաուֆ Միրքադիրովի կալանքի ժամկետը: Կալանավորման ժամկետը երկարաձգելու դատական վճիռ չի կայացվել: Սակայն Ռաուֆին շարունակում են պահել քննչական մեկուսարանում: Ինչո՞ւ նրան ազատ չեն արձակում: Եթե կալանքի մասին որոշում չկա, ապա ի՞նչ հիմնավորմամբ են լրագրողին պահում բանտախցում», - հարց է առաջադրում փաստաբանը:

Ֆ. Աղաեւի խոսքով՝ այսօր՝ 15:30-ին, վերջինս Ռ. Միրքադիրովի պաշտպանի հետ միասին դիմել է Ազգային անվտանգության նախարարություն՝ լրագրողին ազատ արձակելու պահանջով: «Ռաուֆին ոչ միայն ազատ չեն արձակել, ավելին, դեռ ստիպված եղանք 2 ժամ սպասել, սակայն մեզ այդպես էլ թույլ չտվեցին հանդիպել նրա հետ: Պահակը հայտարարեց, որ Ռ. Միրքադիրովը բժշկի մոտ է», - գրում է Ֆ. Աղաեւը:

Հիշեցնենք, որ Միրքադիրովը քաղբանտարկյալ է: Հայաստանի ներկայացուցիչների հետ ժողովրդական դիվանագիտության եւ շփումներում մասնակցության պատճառով վերջինս մեղադրվել է ՀՀ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ եւ կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ