News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում տեղի բնակչի կողմից կազմակերպված տարօրինակ հարսանեկան արարողություն է տեղի ունեցել: Պսակադրվել են տղամարդու սիրելի երկու կապիկները: Հարսանեկան արարողությունը կազմակերպել է կենդանիների տերը՝ Ուդեշ Մահտոն, հայտնում է Direct Press-ը:

Կենդանիների պսակադրության արարողությանը մեծ քանակությամբ հյուրեր են մասնակցել: Կազմակերպիչը փեսացուին եւ հարսնացուին հատուկ այդ հանդիսության համար պատրաստված հանդերձներ է հագցրել եւ հետաքրքրասեր անցորդներին թույլ տվել հիանալ երիտասարդ սիրահար զույգով:

Ծաղկաշղթաներով զարդարված «նորապսակները» առաջ են շարժվել մարդկանց թափորի միջով՝ ցուցադրելով իրենց ամուսնական մատանիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ