News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում բույս են աճեցրել, որը միաժամանակ տալիս է պոմիդորի եւ կարտոֆիլի պտուղներ: Փոլ Հենսորդը Thompson and Morgan ընկերությունից պատմել է, թե արտառոց բույսի վրա աշխատել է ավելի քան 10 տարի՝ փոփոխական հաջողություններով: Արդյունքը դարձել է TomTato բույսը, որը ստացվել է լիովին բնական եղանակով, առանց գենային ճարտարագիտության օգտագործման, միայն պատվաստումների միջոցով:

Երկար տարիներ կենսաբաններն աշխատում էին համի լավացման վրա եւ այժմ TomTato-ն ոչ միայն հարուստ բերք է տալիս, այլեւ հրաշալի համ ունի: Ամռանն ու աշնանը մեկ թփից կարելի է հավաքել մինչեւ 500 չերրի քաղցր պոմիդոր, իսկ ուշ աշնանը՝ մինչեւ մեկ կգ կարտոֆիլ։ Բույսը մշակողները դեռ չեն հայտնել, թե ինչպես կարելի է գնել բույսի սերմերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ