News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ  անցկացված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, այլ բարձրաստիճան զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներ, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը եւ առհասարակ զինվորական ծառայության կազմակերպման առանցքային դրույթներին, ինչպես նաեւ պաշտպանական ոլորտի օրենսդրական եւ իրավական բարեփոխումներին  առնչվող մի շարք հարցեր:

Տպել
Ամենաշատ