News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամբողջ հանրապետությունում ավարտվել է համաժողովրդական շտաբների բացումը: Ողջ տեղեկությունը կամփոփենք եկող շաբաթ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը՝ անդրադառնալով համաժողովրդական շտաբներ բացելու աշխատանքներին:

Հարցին, թե մարզային հանրահավաքներ նախատեսվո՞ւմ են շտաբներից հետո, Մանուկյանն ասել է, որ դա պարզ կլինի արդյունքները ամփոփելուց հետո: «Երբ ողջ ինֆորմացիան ստանանք, ակտիվիստներից, գրասենյակների ղեկավարներից, նոր դրա հիման վրա կորոշենք»:

Պատգամավորը ընդգծել է, որ դեկտեմբերի 10-ին հանրահավաք չի լինելու, այն մարդու իրավունքների պաշտպանության նվիրված երթ է ընդամենը. «Դժվարանում եմ ասել՝ առաջնորդները կմասնակցեն, թե ոչ, բայց գիտեմ, որ հիմնականում լինելու է երիտասարդության հետ կապված»,-ասել է նա: Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե հանրահավաքների ընդմիջումը ԲՀԿ-ի նահանջի մասին է վկայում, Աբրահամ Մանուկյանն ասաց. «Բացառվում է, նայեք պարոն Ծառուկյանի վերջին ելույթները, պարզ, հստակ ասում է՝ հետադարձ ճանապարհ չկա, համաժողովրդական շարժումը պետք է հասնի իր հաղթանակին: Իսկ օրը, ժամը կորոշվի շտաբների աշխատանքների ամփոփումներից հետո, երբ կուսակցության լիդերները համապատասխան որոշում կկայացնեն»:

Իշխանության հետ երկխոսության հավանականության մասին էլ պատգամավորը նշեց. «Իմ կարծիքով, 12 կետերը հստակ դրված է, ուղղակի իշխանությունները պետք է բարի կամք դրսեւորեն եւ կատարեն»: Աբրահամ Մանուկյանից հետարքրվեցինք նաեւ մամուլում տարածված այն տեղեկությամբ, որ Երեւանի նախկին ոստիկանապետ, իր խնամի Ներսիկ Նազարյանը իր միջոցով տանիք է փնտրում Գագիկ Ծառուկյանի տիրույթում: «Ես երբեք թույլ չեմ տա ինձ նման միջնորդության, նման հարցի կարիք էլ չկա ու չի էլ կարա լինի»: Աբրահամ Մանուկյանը վստահեցրել է, որ խնամիների քաղաքական տարբեր հայացքները չեն խոչընդոտում խնամիական լավ հարաբերություններին. «Ի՞նչ կապ ունի դա, (ծիծաղում է՝ խմբ.) դրա պատասխանը ամենալավը պարոն Ծառուկյան է տվել, բարեկամությունը, խնամիությունը քաղաքական կատեգորիա չէ»,-ասել է Աբրահամ Մանուկյանը: Հստակեցմանը, թե առաջիկայում Ծառուկյանը կոնկրետ իշխանափոխություն կպահանջի՞, թե՞ ոչ, նա ասել է . «Այ դա սպասեք, կտեսնեք՝ ինչ կհնչի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ