News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե աշխատանքային խմբի հանձնարարվել է ուսումնասիրել եւ ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը:

Հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 15-ը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ