Օրգանական նյութերից եւ սննդային մնացորդներից ստացվող բիոմեթանով աշխատող ավտոբուս է հայտնվել բրիտանական Բրիսթոլ քաղաքում: Ինչպես հաղորդել է Daily Mirror թերթը, այդ արտառոց վառելիքից մթնոլորտային արտանետումների ծավալն անհամեմատ ավելի քիչ է, քան դիզելից ։
«Բիո-ավտոբուսը» նախատեսված է 40 ուղեւորների համար, եւ այսօրվանից իրականացնում է Բաթ քաղաքից Բրիսթոլի օդանավակայան ուղերթները: Վառելիքի մեկ լիցքավորմամբ ավտոբուսը կարող է անցնել 300 կիլոմետր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տրանսպորտային միջոցի համար գազն արտադրվում է Բրիսթոլի ձեռնարկություններում: Քաղաքի կոյուղու մաքրման սարքավորումները կարող են ամեն տարի մշակել 17 մլն խմ բիոմեթան: Այդ ծավալը բավարար է գազով ապահովելու 8,3 հազար տնտեսություններ: