News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՍԴ-ից պաշտոնապես ուղարկվել է Ազգային Ժողով՝ վավերացման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա նշել է, որ համաձայն Կանոնակարգի, առաջիկայում նշանակվելու է մեկ գլխադասային հանձնաժողով, սակայն մյուս մշտական հանձնաժողովները կարող են քննարկել պայմանագիրն ու հարակից զեկույցներ ներկայացնեն: «Կարելի է համարել, որ Ազգային ժողովը սկսել է վավերացման գործընթացը»,- ասել է Զաքարյանը:

Պայմանագիրը, ըստ ամենայնի, քննարկվելու է դեկտեմբերին սկզբին՝ ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում: Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին պայմանագիրը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ