News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի կունենա Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ՀԿ- ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Հերթական քաղաքացիական լսումները կանցկացվեն «Եվրաինտեգրման գործընթացը. Սուխումիի եւ Ցխինվալի համար դրական ու բացասական կողմերը»: Լսումների կազմակերպիչը Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնն (Վրաստան) է:

Աբխազական կողմից զեկույցով հանդես կգա Աբխազական պետական հեռուստաընկերության թղթակից Օլգա Ջոնուան, օսական կողմից՝ լրագրող Զարինա Սանակոեւան, վրացական կողմից՝ լրագրող Թեմուրի Կիգուրաձեն: Լսումներին կմասնակցեն նաեւ գրողները, սցենարիստներ, բանասերներ, լրագրողներ, 90-ական թթ. տարածաշրջանում ծավալված ռազմական գործողությունների մասնակիցներ:

Քաղաքացիական լսումները տեղի կունենան հետեւյալ հասցեով. Երեւան, Կորյունի փողոց 23, Imperial Palace Hotel-ում՝ տեղական ժամանակով 12:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ