News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ներդրումային ծրագրերը ԱԱՀ-ից ազատելու նախագիծը: ԱԱՀ-ի մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը պատրաստել է կառավարությունը:

Ինչպես խորհրդարանում նշեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, եթե գործող օրենսդրությամբ 3 տարով ԱԱՀ-ից ազատվելու հնարավորություն են ստանում 200 մլն դրամ (500 հազար դոլարից մի փոքր քիչ) եւ ավելի չափով ներդրումային ծրագրերը, ապա նոր փոփոխությունները ենթադրում են այդ շեմի չեղարկում:

Ընդ որում, տարկետման ընթացակարգը կմնա նույնը. ուժի մեջ են չափանիշները, ըտ որոնց կառավարությունը որոշում է, թե որ դեպքում է ապրանքների ներկրումը դասակարգվում՝ որպես ներդրումային ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ