News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ խորհրդարանում դարձյալ ներկայացվել է սկսնակ ՏՏ ընկերություններին արտոնություն տրամադրելու մասին օրինագծերի փաթեթը: Օրինագիծը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» օրինագիծն ու ուղեկցող փաստաթղթերը հարկային լայն արտոնություններ են սահմանում սկսնակ ՏՏ ընկերությունների համար՝ 3 տարի ժամկետով:

Առաջարկվող արտոնություններից են զրոյական եկամտահարկը եւ 10%-անոց շահութահարկը (24,4-ից մինչեւ 36% դրույքների փոխարեն): Ընկերությունները նաեւ կարող են տեխնիկական աջակցություն եւ դրամաշնորհներ ստանալ:

Այս արտոնությունները տարածվում են նոր ընկերությունների վրա, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում 15-ը: Օրենքի գործողությունը կլինի ժամանակավոր՝ մինչեւ 2020թ.:

Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կօգնի տարեկան 40 – 60 նոր ձեռնարկություն ստեղծել:

Բացի այդ, այժմ տնային պայմաններում աշխատողները կգերադասեն գրանցել բիզնեսը, ինչն էլ կհանգեցնի հարկերի վճարման, սակայն այդ դեպքում նրանք կարող են պաշտպանել իրենց մտավոր սեփականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ