News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանից հետ։ Հատված հարցազրույցից.

«Ոչ իշխանական եռյակը հայտարարում է, թե գնում է իշխանափոխության, արտահերթ ընտրությունների։ Արդյո՞ք այդ իշխանափոխությունը կբերի որակական փոփոխության։

Դրա հասարակական, քաղաքական պահանջարկը կա, հասարակությունն ուզում է իշխանափոխություն, բայց չկա որեւէ նախադրյալ, որ այն կանի որեւէ քաղաքական ուժ։ Ես այս գործընթացն ավելի շատ կկոչեի իշխանակիսության գործընթաց, որ այս աղմուկը բարձրացնելով, իբր շարժում անելով ստիպեն իշխանությանը զիջումների գնալ, եւ գուցե ապագայում կոալիցիաներ ստեղծվեն։ Այդ մասին նաեւ երեք կուսակցություններից մեկի ղեկավարը խոսեց՝ որ պետք է ունենանք բազմակուսակցական կառավարություն, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկ ընդհանրական թիմով շարունակեն Հայաստանը տանել կործանման»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ