News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սահմանադրական դատարանի նորանշանակ անդամ Ալվինա Գյուլումյանի վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 180 հազար եվրո: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նրա՝ որպես ՍԴ անդամ ներկայացրած պաշտոնական հայտարարագրից: Ալվինա Գյուլումյանը մինչ այս 11 տարի շարունակ եղել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում Հայաստանի կողմից նշանակված դատավորը:
 Այսինքն՝ որպես Եվրոդատարանի դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը ստացել է ամսական 15 հազար եվրո աշխատավարձ: Ի դեպ, ՍԴ նորանշանակ անդամը հայտարարագրել է 150 հազար եվրո դրամական, միջոց եւ մեկ մարդատար ավտոմեքենա՝ «Մերսեդես» մակնիշի: Բացի այդ, ըստ Ալվինա Գյուլումյանի հայտարարագրի, նա ունի երեք հատ բնակարան, երկու հողամաս եւ մեկ ավտոտնակ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ