News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի բնակիչները վաղուց էին ահազանգում, որ մարզպետ Սարգիս Սահակյանը հատուկ պայմաններ է ստեղծել իր եղբորը պատկանող «Ես եւ նա» շինարարական կազմակերպության համար, որն ինչ-որ հրաշքով հաղթող է ճանաչվում բոլոր տենդերներում եւ իրականացնում է մարզում պետական ծրագրերով կատարվող շինաշխատանքները: Ինքը՝ մարզպետը, ժխտում էր, որ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, օգնել է եղբորը՝ մրցույթներ շահել: Երեկ, սակայն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ «Ես եւ նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործ կա: «Գործը հարուցվել է ՔՕ 308 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»: Կատարվում է նախաքննություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ