News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրն ԱԺ-ում լուր էր պտտվում, թե ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գնացել է Հռոմ՝ պապի հետ հանդիպելու: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նաղդալյանին հարցրինք՝ գնալո՞ւ եք Վատիկան: Պատասխանեց, որ ոչ թե ինքն է գնալու Վատիկան, այլ Պապն է գնալու Բրյուսել: «Պապն այցելելու է Բրյուսել, հանդիպի ԵԽԽՎ մշտական կոմիտեի անդամների հետ, ու քանի որ ես՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ մշտական կոմիտեի անդամ եմ, նույնպես կհանդիպեմ Պապին»: Չե՞ք հետաքրքրվելու՝ Պապը Ցեղասպանության 100-ամյակին գալո՞ւ է Հայաստան: «Առայժմ հայտնի չէ հանդիպման ձեւաչափը, եթե այն ընթանա հարցուպատասխանի ֆորմատով, որոշ հարցադրումներ, անշուշտ կլինեն»: Իդեպ, բավական ժամանակ ԱԺ-ում չերեւացող Հերմինե Նաղդալյանը դրանից հետո էլ կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միջխորհրդարանական նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-29-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ