News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած եւ այժմ Վրաստանում գտնվող Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս մեկ ամսով երկարացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Գաբրիելյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը:

Նա նշեց, որ Վրաստանում նոյեմբերի 20-ին դատական նիստ է եղել, որտեղ որոշել են երկարացնել նրա կալանքը՝ հաշվի առնելով Սուրեն Գաբրիելյանի վատ առողջական վիճակը: Հակոբ Ճարոյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակը այնքան վատ է, որ նույնիսկ դատական նիստին չեն տարել, գտնվում է հիվանդանոցում:  Ի դեպ, փաստաբանից նաեւ տեղեկացանք, որ Վրաստանի իրավապահները դեռ չեն պատասխանել Հայաստանի՝ կալանավորին արտահանձնելու միջնորդությանը:

Այսօր փախուստի դիմած կալանավորի գործից առանձնացված մասով՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի դեմ հարուցված գործով հերթական դատական նիստը կկայանա Հայաստանում: Մելիք Եսայանը դիմել է, որպեսզի իր շահերը դատարանում պաշտպանի Հակոբ Ճարոյանը, այդ դեպքում կստացվի, որ գործով բոլոր մեղադրյալների շահերը պաշտպանելու է նույն փաստաբանը: Հակոբ Ճարոյանը մտադիր է այսօրվա նիստին բացարկի միջնորդություն ներկայացնել մեղադրողին եւ դատավորին:

Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի մասով քրեական գործի քննությունը առանձնացվել է: Մյուս երկու մեղադրյալների՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, այն քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Սուրեն Գաբրիելյանի մասով գործը առանձնացվել է, քանի որ նա գտնվում է փախուստի մեջ: Այս գործում խառնված են մի շարք պաշտոնյաններ մասնավորապես փաստաբան Ճարոյանը մտադիր է դատարան կանչել ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հակոբ Ճարոյանն հայտնել է, թե Արթուր Բաղդասարյանի ուղարկած գրության հիման վրա հարուցված քրեական գործի արդյունքում  ՀՀ երեք քաղաքացի է դատվում եւ Հայաստանի բանկերից մեկտ 8մլն եվրո է տվել ԻԻՀ դեսապանատնը, 1մլն էլ դեռ պետք է տա:  Բանն այն է, որ այս գործի շրջանակներում կալանավորվածները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման,  փողերի լվացման, խարդախության համար եւ կալանքի տակ գտնվող անձանցից մեկը՝ Արա Կիրակոսյանը, եղել է այդ բանկի կառավարիչ: Բանկը, ընդունելով, որ իր աշխատակիցը խախտում է արել, սակայն չսպասելով քննության ավարտին, դատավճռին, ԻԻՀ դեսպանատանը իր միջոցներից տվել է 8մլն եվրո, դեռ 1մլն-ն էլ պետք է տա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ