News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է իրավական ժամանակավոր կարգավիճակ հատկացնել  5 մլն ապօրինի միգրանտների: Սա առաջնահերթ կվերաբերի այն երեխաներին, որոնք ԱՄՆ-ում են ծնվել, ինչպես նաեւ 5 տարուց ավելի ԱՄՆ-ում բնակվող միգրանտներին:

Օբաման հեռուստաուղերձում հայտարարել է, որ արտասահմանցիներին օրինականացման համար անհրաժեշտ է վճարել հարկերը եւ քրեական անցյալ չունենալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Բայց եթե հանցագործ եք, ձեզ կարտաքսեն», - հավելել է նախագահը:

Նա ընդգծել է, որ ներգաղթյալների ստեղծած երկիրը մնացած ներգաղթյալներին պետք է հնարավորություն ընձեռի:

ԱՄՆ-ում ավելի քան 12 մլն ապօրինի ներգաղթյալ է ապրում, գերազանցապես՝ Լատինական Ամերիկայի երկրներից: Ամեն տարի ԱՄՆ-ից արտաքսվում է շուրջ 400 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ