News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Արտանիշ համայնքի մշակութային համալիրի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին։

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են դեռեւս սեպտեմբեր ամսին։ Կատարված ներդրումների արդյունքում ամբողջովին վերանորգվել է շենքի տանիքը, իսկ նոր շունչ ստացած համալիրն այժմ պատրաստ է կրկին ծառայելու համայնքի բնակիչներին։

«2014 թվականի ընթացքում Beeline-ն իրականացրել է մի քանի տասնյակ սոցիալական ծրագրեր՝  նպատակ ունենալով օգնել մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը։ Մարզերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ մենք, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, մեր մասնակցությունն ունենք շրջաններում առկա կրթական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրիների լուծման գործում։ Մեր աջակցությունը լինելու է շարունակական եւ  աշխատելու ենք այնտեղ, որտեղ մեր օգնությունը հատկապես պահանջված է»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մշակութային համալիրի շենքը կառուցվել է դեռեւս խորհրդային ժամանակներում եւ հանդիսանում է միակ մշակութային կառույցն ողջ համայնքում։ Համալիրում այս պահին գործում է գրադարան, ակումբ եւ միջոցառումների համար նախատեսված դահլիճ։ 

Նշենք, որ ավելի վաղ Beeline–ն Արտանիշ համայնքի դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար ուսուցողական շրջայց է կազմակերպել դեպի Beeline կապի թանգարան, հաճախորդների սպասարկման ծառայություն եւ տեխնիկական ստորաբաժանումներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ