Նոյեմբերի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Ֆուչիկի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 18-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով: