News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները շարունակում են Երկրում ջերմաստիճանի նոր ռեկորդներ գրանցել եւ նախկինի պես ակնկալում են, որ այս տարին ամենաշոգը կլինի օդերեւութաբանական դիտարկումների 135-ամյա պատմության մեջ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրության  ազգային վարչությունը՝ հրապարակելով ուսումնասիրության արդյունքները:

Դրանում նշվում է, որ հոկտեմբերին մեր մոլորակի միջին ջերմաստիճանը հասել է 14,74 աստիճան Ցելսիուս՝ նախկինում երբեւէ եղածներից աամենաբարձրը:

Այս տարի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ արդեն գրանցվել էին մայիսին, հունիսին, օգոստոսին եւ սեպտեմբերին: Հունվարը, մարտը, ապրիլը եւ հուլիսը եւս շատ տաք էին եղել:

Ամերիկացի կառավարական փորձագետների հաշվարկով՝ ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներն  օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգն էին: Միջին ջերմաստիճանն այս ընթացքում հասել էր 14,78 աստիճան Ցելսիուսի:

ԱՄՆ օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային  վարչության աշխատակիցները համոզված են, որ 2014 թ. ընդհանուր առմամբ գերազանցում է նախրոդ բոլոր ռեկորդները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Եղանակային երեւույթները ուսումնասիրելու մի փոքր այլ մեթոդներ օգտագործող NASA-ն կարծում է, որ անցյալ տարին դարձել է օդերեւութաբանական դիտարկումների  ողջ ժամանակահատվածում ցուցակում ամենատաք տարիներից յոթերորդը: Ըստ ՆԱՍԱ-ի հաշվարկների՝ անցյալ տարի Երկրի միջին ջերմաստիճանը եղել է  14,6 աստիճան Ցելսիուս: Նույն ջերմաստիճանն է գրանցվել 2006 եւ 2009 թթ.:

Միեւնույն ժամանակ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային  վարչությունը եւ NASA-ն համակարծիք են, որ ողջ պատմության ընթացքում 10 ամենաշոգ ամառներից ինը ներկայիս հարյուրամյակում են եղել: Ըստ նրանց հաշվարկների՝բացարձակ ջերմային ռեկորդը պատկանում է 2005 եւ 2010 թթ.:  

ХХI դարում միջին ջերմաստիճանը նախորդ դարի համեմատությամբ բարձրացել է 0,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, իսկ 135-ամյա վաղեմության ժամանակահատվածի համեմատությամբ, երբ գիտնականներն սկսել են պարբերաբար գրառել ջերմաստիճանի ցուցանիշները,  0,8 աստիճանով:

Գիտնականները գլոբալ տաքացման հիմնական պատճառներից են համարում ջերմային ազդեցությունը, որն առաջանում է Երկրի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետման հետեւանքով: Մասնագետները հաշվել են, որ մթնոլորտում դրա պարունակությունը անցյալ տարի շուրջ երկու անգամ գերազանցել է  135 տարի առաջվա մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ