News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի «Ադրենալին» սպորտի էքստրեմալ տեսակների ֆեդերացիան, ինչպես երեւում է անվանումից, միավորում է սուր զգացողությունների սիրահար մարզիկներին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ադրենալին» ֆեդերացիայի նախագահ, Ավտոմոբիլային ֆեդերացիայի վարչության անդամ Արտաշես Ստեփանյանը պատմեց, որ ֆեդերացիան ստեղծվել է 2011 թվականին: Դրանից առաջ՝ 2008-ին, ի հայտ է եկել «4х4 off road» ակումբը, որը միավորում էր մեքենաներով լեռնային արշավների սիրահարներին:

Ժամանակի հետ ակումբը բաժանվել  երկու մասի. առաջինում մնացել են տուրիզմի հետեւորդները, երկրորդում՝ մարզիկները, բայց դա չի խանգարում նրանց համագործակցությանը:

Պետական կամ մասնավոր մարմինների կողմից ակումբի գործունեությանն աջակցություն չի եղել: 2011 թվականին ակումբի ղեկավարությունը դիմել է «ԱրմենՏել» ընկերությանը («Բիլայն» ապրանքանիշ) եւ պարզվել է, որ հիմա արդեն նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ակտիվ կենսակերպի երկրպագու է: Հենց նրա նախաձեռնությամբ էլ ստեղծվել է «Ադրենալին» Ֆեդերացիան: Նա նաեւ դարձել է ֆեդերացիայի առաջին պատվավոր նախագահը: Ֆեդերացիան սկսել է աճել, «Բիլայն»-ի աջակցությամբ մի շարք լուրջ միջոցառումներ են կազմակերպվել: Շուրջ 2 տարի առաջ ֆեդերացիան այդ կերպ զարգացել է: Այնուհետեւ ֆինանսավորումը դադարել է: Բայց այդ ընթացքում պրոֆեսիոնալ սպորտում ընդգրկված մի շարք մարզիկներ աչքի են ընկել, սկսել են մասնակցել միջազգային մրցույթների:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից մարզիչների մեծ մասը, միջոցների բացակայության պատճառով, մրցույթների գրեթե չի մասնակցել: Բայց «4х4» ակումբը սկսել է ակտիվորեն մասնակցել Երեւանից 1.500 կմ տրամագծով անցկացվող գրեթե բոլոր միջոցառումներին՝ Վրաստանում, Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում: Կապեր են հաստատվել, հայ մարզիկներն ու մարզիկները սկսել են ճանաչում ձեռք բերել:

Վերջին մրցույթներից մեկը կայացել է հոկտեմբերի երկրորդ կեսին: Հայկական թիմը մասնակցել է Կիսլովոդսկում անցկացված տրոֆի-սփրինտին: Մեկնել են երեք ավտոմեքենայով. Էդգար Մանուկյանն ու Խաչատուր Ասատրյանը՝ «Նիսան պատրուլով», Արտաշես Ստեփանյանն ու Գարի Գասպարյանը՝ «Ջիփ վրանգլեր»-ով, Անդրեյ Վերմիշյանն ու Արտյոմ Մանյանը՝ «Միցուբիշի նատիվա»ով: Երրորդ խումբն Ալավերդի քաղաքից է: Դա նրանց երկրորդ մրցույթն էր, ընդ որում՝ Անդրեյը համեմատաբար վերջերս է սկսել մեքենա վարել: Արդեն տեղում առաջին թիմը որոշել է հրաժարվել իր դասում մասնակցել մրցույթին, քանի որ մեքենան պատրաստվել է լեռնային պայմաններին, իսկ իրականում բավական խորը ճահիճ է եղել:

«Իմ եւ Գարի Գասպարյանի բախտը նույնպես չբերեց: Իսկ ահա Ալավերդիից երիտասարդ մասնակիցներին հաջողվեց իրենց դասում առաջին տեղը գրավել»,- նշեց Արտաշես Ստեփանյանը՝ ընդգծելով, որ մեկ մեքենայի հաղթանակը նաեւ ամբողջ թիմի հաղթանակն է. «Չէ՞ որ դա ոչ միայն մեքենայում գտնվողների, այլ տեխնիկական եւ այլ աշխատակիցների շնորհիվ է: Դա ընդհանուր հաղթանակ է»:

Ընդհանուր առմամբ, հայկական թիմը 5 տարիների ընթացքում շուրջ 50 մրցույթի է մասնակցել: Չի եղել մի մրցույթ, որտեղ, ըստ Արտաշես Ստեփանյանի, չհաջողվեր առաջին տեղ գրավել:

Ծրագրերում նոյեմբերի վերջին կայանալիք մրցումներն են: Հրավեր է ստացվել նոյեմբերի 29-30-ը Վրաստանում կայանալիք տրոֆի-կողմնորոշման մրցույթին մասնակցելու. «Դա կողմնորոշում եւ ըստ կոորդինատների որոնումն է: Ճանապարհն ինքդ ես որոշում: Դժվարությունն այն է, որ նպատակը կարող է հեշտ տեսանելի լինել, բայց դժվար հասանելի, եւ ընդհակառակը: Դա մրցումների բավական հետաքրքիր տեսակ է: Ճանապարհին ձեզ կարող են շրջված ծառեր ու ճահիճներ սպասել»:

Ֆեդերացիայի անդամների հիմնական մասը Երեւանից է: Բայց, չնայած սահմանափակ միջոցներին, մեծ է մարզային կառույցներ եւ ակումբներ ստեղծելու ցանկությունը: Խոսքն առաջին հերթին Սյունիքի, Լոռիի եւ Տավուշի մասին է: Այդ ուղղությամբ զարգացումն ուղղակիորեն կապված է էկոտուրիզմի հետ: Ակումբների ստեղծումը երիտասարդությանն առողջ եւ հետաքրքիր զբաղմունք կտա: Այս դեպքում օգնության ձեռք կարող են մեկնել տեղական, մարզային եւ տարածքային ինքնակառավարման մարմինները: «Երիտասարդների ուսուցման համար մեքենաներ են պետք: Դրանք կարող են էժան լինել: Գլխավոր պահանջն այն է, որ անվտանգ լինեն»,- նշեց Արտաշես Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է աճող սերնդին, ապա Ավտոմոբիլային ֆեդերացիան 14-15 եւ 19-21 տարեկանների պատրաստման ծրագիր ունի: Վարելուն զուգահեռ՝ պատանիներն անգլերեն են սովորում, քանի որ միջազգային մրցույթների ժամանակ լեզվի նվազագույն իմացություն է անհրաժեշտ՝ գոնե տեխնիկական պահանջները հասկանալու համար:

«Հայաստանի պայմաններում off road մրցումներն ավելի դյուրին ու էժան են: Դասական մրցումների համար մայրուղիներ են պետք: Մենք այդպիսիք չունենք: Off road-ը, ընդհակառակը, ճանապարհների կարիք չունի»,- կարծում է Արտաշես Ստեփանյանը:

Ներկայում կին-օդաչուներ եւ ղեկապետներ չկան, սակայն Ֆեդերացիան անդամակցության համար բաց է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Տարիքային սահմանափակումներ նույնպես չկան, քանի որ նույնիսկ օրենքն է թույլ տալիս անչափահասներին վարել փակ տարածքում:

Հիվանդագին է հովանավորների հարցը: Առավել եւս հիվանդագին, որ այդպիսիք գրեթե չկան: «Անձամբ ինձ ինչ-որ չափով օգնում է «Նակօյլ»-ը: Դա ամենեւին էլ այն չէ, ինչ որպես եկամուտ կարելի է ստանալ աշխատանքի, բայց գոնե ծածկում է ծախսերը: Եվ ամեն դեպքում մենք շնորհակալ ենք նաեւ ունեցածի համար»,- նշեց Արտաշես Ստեփանյանը:

Ֆեդերացիայի ղեկավարի խոսքով, տեխնիկական տեսակի մարզաձեւերում կարեւոր են չորս քառորդներ, որոնց հաջողության գրավականն են. 25%-ը՝ տեխնիկան, 25%-ը՝ օդաչուի ձեռագիրը, 25%-ը՝ ղեկապետի հատկանիշները, 25%-ը՝ հաջողության գործոնը: Դրանցից մեկի բացակայությունը զրոյի է հավասարեցնում հաջողության հասնելու հնարավորությունները: «Սպորտի այլ տեսակներն անհամեմատ էժան են: Տեխնիկական տեսակների համար նույնիսկ մարզումներն արդեն մեծ ծախսերի հետ են կապված: Մարզումների ընթացքում կարող են նաեւ մասեր կոտրվել: Այդ պատճառով Հայաստանում դա ոչ միայն եկամուտ չի բերում, այլեւ եկամուտի այլ աղբյուրներ են անհրաժեշտ, ընդ որում՝ ոչ փոքր:

Նույնիսկ մի դասից մեկ այլնի անցումը եւ մրցունակությունը կլորիկ գումար է, որը հավասար է լավ սեդանի գնին: Ո՛չ պետությունը, ո՛չ հովանավորները չեն ցանկանում ծախսել: Արդյունքում միայն խանդավառության վրա ենք հույս դնում: Երբ դա էլ մարի, կմտածենք սեղանի թենիսի մասին: Քանի որ վառելիքի համար ծախսվող գումարները կարող ենք օգտագործել տոմսերի եւ, ասենք, Ֆրանսիայում, մրցաշարի մասնակցելու համար»,- կատակեց Արտաշես Ստեփանյանը:

«Մենք չենք տրտնջում, ձգտում ենք հումորով վերաբերվել իրավիճակին: Ամենակարեւորը, որ մենք սիրած գործով զբաղվելու ցանկություն ունենք: Պոտենցիալ կա. մենք մասնակցում ենք տարածաշրջանային միջոցառումների»,- ընդգծեց Ֆեդերացիայի ղեկավարը:

Արտաշես Ստեփանյանն արդեն սիրելի դարձած գործով սկսել է զբաղվել 28 տարեկանում: «Դա բավական ուշ է: Իսկ պատկերացրեք, թե ինչի կարող է հասնել դեռահասը, եթե սկսի 10-12 տարեկանում»,- նշեց նա: Ի դեպ, Արտաշես Ստեփանյանի 5-ամյա որդին՝ Հենրիկը, արդեն սկսում է յուրացնել մոտոցիկլետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ