News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ից 22-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Նոյեմբերի 20-ին նախարարը հանդիպել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Գենադի Կորնիենկոյին:

Գ. Կորնիենկոն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարեւոր գործընկեր է: Անդրադառնալով բազմաոլորտ համագործակցությանը՝ նա կարեւորվել է ԱՊՀ երկրների միջեւ նախորդ տարի ստեղծված քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խորհուրդը:

ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար եւ ներկայացրել ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները եւ ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ենթադրում է ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցության առավել ակտիվացում:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ քրեակատարողական ոլորտի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները, անվտանգության նոր համակարգերի ներդրման, նորմատիվ-տեխնիկական բազայի նորացման, պրոբացիայի ծառայությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կադրերի վերապատրաստման առումով գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, մասնավորապես՝ քրեակատարողական համակարգի ծառայողներին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթելու եւ վերապատրաստելու ծրագրեր իրականացնելու մասին:  Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ համագործակցել քրեակատարողական համակարգի անվտանգության սարքերի ձեռքբերման ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի հրավերով 2015-ի սկզբին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության պատվիրակությունը նախատեսում է փոխադարձ այց իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն: ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով որոշվել է նաեւ երկու երկրների քրեակատարողական համակարգերի միջեւ ստորագրել փոխգործակցության հուշագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ