News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանիայում Ադրբեջանի դեսպանատունը իր դժգոհությունն է արտահայտել այդ երկրի կառավարությանը:

Դժգոհությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջեւ ապակենտրոնացված համագործակցությամբ:

Trend-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Հիմքեթ Գաջիեւը հայտարարել է, որ խոսքը «Ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի եւ Հայաստանի կողմից «օկուպացված» «Խանքենդի» քաղաքի միջեւ բարեկամության համաձայնագրի» ստորագրման մասին է:

Նրա խոսքով՝ «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է եւ ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն, ցավոք, հայկական սփյուռքի ազդեցության տակ գտնվող այս երկրի որոշ շրջաններ փորձում են վնասել այդ հարաբերությունները»:

Այս առիթով պետք է նշել, որ խոսքն ամենեւին Ստեփանակերտի հետ համաձայնության ստորագրման մասին չէ, այլ Ասկերան եւ Բուկ-Բել-Էր քաղաքաների միջեւ բարեկամության մասին հռչակագրի:

Մամուլի քարտուղարի պաշտոնակատարը ոչ միայն անհարգալից վերաբերմունք  է ցուցաբերել ԼՂՀ-ի եւ Ֆրանսիայի նկատմամբ, այլ նաեւ տեղանվանական անգրագիտություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ