News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:

Նիստի մասնակիցներին ողջունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը եւ անդրադարձել ԱՊՀ երկրների միջեւ փոխգործակցության զարգացման հեռանկարներին, տնտեսական փոխգործակցության խորացմանը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ տարածքում ներկայում ընթանում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագրեր, որոնք էապես կնպաստեն երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Նրա խոսքով՝ կարեւոր քայլեր են իրականացվում նաեւ էներգետիկ ոլորտում, որոնք թույլ կտան ապահովել ԱՊՀ տարածքի էներգետիկ անվտանգությունը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը համագործակցության համար լավ հարթակ է, որը նոր թափ է հաղորդում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Քննարկվել են 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրի դրույթների իրականացման ընթացքին, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների միջուկային եւ ճառագայթային անվտանգության հայեցակարգին, նավթի եւ նավթամթերքների շուկաներում գնագոյացման եւ մրցակցության իրավիճակին առնչվող հարցեր:

Հավանության են արժանացել ԱՊՀ անդամ պետությունների 2015-2016թթ. հումանիտար համագործակցության բնագավառում գերակա միջոցառումների ծրագիրը, մինչեւ 2020թ. զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման 2015-2017 թթ. միջոցառումների պլանը, որի իրականացման արդյունքում նոր մակարդակի կբարձրանա բազմակողմ համագործակցությունը` նպաստելով փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը եւ ավելացմանը, ինչպես նաեւ միասնական ԱՊՀ զբոսաշրջային տարածաշրջանի ձեւավորմանը:

Մշակույթի եւ արվեստի (գրավոր ժառանգության պահպանում եւ վերականգնում, թանգարանային գործ, մշակութային ժառանգություն, կինո, թատրոն) ոլորտներում գործող ԱՊՀ մասնակից պետությունների մի շարք կազմակերպություններին, այդ թվում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին, շնորհվել է գրավոր ժառանգության պահպանման եւ վերականգնման բնագավառում բազային կազմակերպության կարգավիճակ: Ակնկալվում է, որ բազային կազմակերպության կարգավիճակի շնորհումը հնարավորություն կընձեռի ընդլայնել եւ ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ հումանիտար համագործակցությունը եւ իրականացնել բարձր որակավորում ունեցող մշակույթի եւ արվեստի ոլորտի մասնագետների ուսուցում ու վերապատրաստում:

Ստորագրվել է ««Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը պայմանավորված է ԱՊՀ երկրների միջեւ ձեւավորված ազատ առեւտրի ռեժիմը պատշաճ եւ արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ եւ նպատակաուղղված է ԱՊՀ երկրների տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը:

Նիստում անդրադարձ է կատարվել նաեւ մինչեւ 2015թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետություններում պատերազմների վետերանների, տեղային հակամարտությունների մասնակիցների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկասոցիալական աջակցության հետագա զարգացման եւ կյանքի որակի բարելավման հիմնական ուղղությունների կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին, ԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման եւ զարգացման համար 2015 թվականի հատկացումներին եւ այլ հարցերի:

Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2015 թ. մայիսի 29-ին Աստանայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ