News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22-ին «Երեւան Էքսպո» կենտրոնում տեղի կունենա «Գծին հետեւող եւ իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:  Առաջնությունն անցկացվում է 2008 թվականից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել բարձր տեխնոլոգիաների նկատմամբ եւ ի հայտ բերել օժտված պատանիների եւ աղջիկների, ովքեր հետագայում կարող են վստահ քայլեր կատարել ՏՀՏ ոլորտի ամենատարբեր բնագավառներում: Այժմ հանրապետությունում գործում է 60 ռոբոտաշինական խմբակ որոնցից 50-ը՝ մարզերում եւ Արցախում: Այսօր խմբակներում զբաղված է շուրջ 700 աշակերտ, որը խոսում է ծրագրի անհրաժեշտության եւ բովանդակային առավելությունների մասին:

2014թ. մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել շուրջ 20 թիմ, որոնցից եզրափակիչ փուլ անցան 13-ը: Մասնակիցների ստեղծած ռոբոտներն առաջադրանք ունեն հետեւել գծին, տարբերակել իրը, բռնել այն, որոշել գույնը եւ հասցնել համապատասխան գույնի համար առանձնացված տիրույթ: Իրականում սա իրեր տարբերակող եւ գծին հետեւող ռոբոտների համադրումն է:

Եզրափակչին մասնակցող  թիմերից 10-ը ներկայացնում են դպրոցական ռոբոտաշինական խմբակները, որոնցից 8-ը ՀՀ մարզերից են (Լոռի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն): Թիմերի մեծ մասը ներկայնում է դպրոցներին տրամադրված «Սայմոտեկ» ընկերության «ՍեՌոբ» ռոբոտ-կոնստրուկտորով, 2 թիմ՝ Lego NXT ռոբոտով, իսկ մյուսները նախընտրել են փորձարկել ինքնաշեն ռոբոտները կամ ստեղծել տարբեր տեսակի ռոբոտներից կառուցված հիբրիդային տարբերակ: Ռոբոտները ծրագրված են C++ կամ  LabView ծրագրերով:

«Դպրոցական ռոբոտաշինական խմբակները մեր երկրի նորարարական հեռանկարի կարեւորագույն քայլերից մեկն է, եւ մենք նախատեսում ենք մինչեւ 2018 թվականի վերջը ինժեներական խմբակներ հիմնել հանրապետության բոլոր 1400 դպրոցներում: Ծրագիրն արժանացել է ՀՀ վարչապետի բարձր գնահատականին»,- ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի հաղթող երեք թիմերը կարժանան դրամական մրցանակների:

«ԱրմՌոբոտիքս» ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների Միությունը:

Մրցույթի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, գործընկերը՝ Վորլդ Վիժն Հայաստանը:

Մրցույթի սկիզբը ժ. 11.00-ին:

Հասցեն՝ Հ. Հակոբյան 3, «Երեւան Էքսպո» կենտրոն:

Մուտքն ազատ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ