News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երթեւեկությունն արագ, անվտանգ, հարմարավետ եւ օպտիմալ դարձնելու համար որպես գործարար ներկայացող Վահե Պետրոսյանն առաջարկում է անձնական օգտագործման մեքենաները դարձնել հանրային երթեւեկության միջոց՝ դրանց վրա տեղադրելով հատուկ սարքեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահե Պետրոսյանը։

Նորամուծության հեղինակը նշեց, որ տրանսպորտի ոլորտում զգալի փոփոխություններ կարելի է մտցնել՝ մարդատար մեքենաների վրա տեղադրելով Չինաստանից բերված վազող տողով սարք, վազող տողում նշել երթեւեկության ուղին, նստատեղերի քանակը եւ սակագինը։

«Մի քանի ամիս շարունակ տեղադրելով այդ սարքն իմ անձնական մեքենայում եւ հանդես գալով որպես տաքսի մեքենա՝ փորձել եմ հասկանալ մարդկանց արձագանքն այս մեթոդին։ Մարդիկ դեռ չեն հասկանում նորամուծության օգտավետությունը, բայց եթե նման սարքերով մեքենաներ շատ լինեն, մարդիկ լավ էլ կօգտվեն»,- ասաց Վահե Պետրոսյանը։

Գործարարը մտադիր է համագործակցել ոլորտի պատասխանատուների հետ, որպեսզի հասկանա, թե ինչ քանակի սարքեր են հարկավոր, ինչ սակագներով, որ տարածքներում եւ ինչ կերպ՝ առաջարկելով սկզբնական շրջանում գործածել 1000 հատ Երեւանում՝ անձը 200 դրամ սակագնով, իսկ մարզերից Երեւան կամ հակառակը՝ 300-5000 դրամ սակագնով։ 

Վահե Պետրոսյանի խոսքով՝ սարքերի մի մասը կտրվի այն անձանց, ովքեր իրենց առօրյա գործերը հոգում են մեքենայի միջոցով, իսկ մյուս մասը՝ տաքսի ծառայություններին։

 «Օգտագործման եղանակները կարող են լինել տարբեր։ Նշելով ուղղությունը՝ վարորդը հնարավորություն կունենա ուղեւոր վերցնել անմիջապես, իսկ տաքսի ծառայությունը պատվիրատուին կառաջարկի գործի դնել մեխանիզմը՝ նշելով իր երթուղին։ Յուրաքանչյուր ուղեւոր մեքենա նստելիս պատվիրատուի գումարից կնվազի 100 դրամ, իսկ վարորդի գումարը կավելանա նույնքանով»,- ասաց Վահե Պետրոսյանը

Այս ծրագիրն իրականացնելու համար գործարարին անհրաժեշտ են հովանավորներ, որոնք կտրամադրեն  250 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

 «Այս արդեն վաղուց գործող մեթոդը, հավաստիացնում եմ, ավելի շատ պահանջարկ կունենա եւ կխփի գծի տերերի գործին»,- նշեց նորամուծության հեղինակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ