News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոնում ծնված եւ մինչ օրս  «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում գտնվող առանց վերջույթների երեխայի փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրելուց հետո, քննարկումների արդյունքում, որոշում է կայացվել երեխային ուղեգրել Միսիոներների բարեգործական կազմակերպություն:

Հարկ է նշել, որ  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Միսիոներների բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպության սաներին տրամադրում է անվճար առողջապահական ծառայություններ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հավաստմամբ երեխան ունի բազմակի արատներ եւ մշտապես պետք է գտնվի բժիշկների ուշադրության կենտրոնում, չեն բացառվում նաեւ վիրահատական միջամտությունները, ինչը հնարավոր կլինի իրականացնել երեխայի՝ Երեւանում մնալու պարագայում:

Երեխային Միսիոներների բարեգործական կազմակերպություն ուղեգրելու որոշումը կայացվել  է՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նախատեսվում է իրականացնել երեխայի հետագա բուժումը:

Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երեխային ուղեգրել է Միսիոներների բարեգործական կազմակերպություն:

Տպել
Ամենաշատ