News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանում կդատեն հայտնի լրագրողուհի եւ իրավապաշտպան Հաո Յուին, ով մեղադրվում է պետական գաղտնիքի հրապարակման մեջ. լրագրողն իբրեւ թե օտարերկրյա լրատվամիջոցներին կարեւոր գաղտնի փաստաթուղթ է փոխանցել:

Խոսքը Չինաստանի Կոմունիստական կուսակցության քարոզչության բաժնի՝ անդամներին արեւմտյան արժեքներով եւ ազատություններով տարվածությունից խուսափելու գաղափարախոսական դիրեկտիվների մասին է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաո Յուի փաստաբանները պնդում են, որ արեւմտյան մամուլում հայտնված նյութերն այդ պահի արդեն հասանելի են եղել:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել 70-ամյա լրագրողին:

Պեկինում BBC-ի թղթակիցը հայտնում է, որ նման դեպքերում արդարացնող դատավճիռ շատ հազվադեպ է կայացվում. Հաո Յուին սպառնում է ցմահ ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ